Մարտ ամսվա հաշվետվություն

Այս ամիս բավականին մեծ աշխատանք է կատարվել։ Ես ավարտեցի հիմնական խնդիրը և ստեղծեցի իմ ընկերության լոգոն: Դիզայն արեցի, գունապնակ ընտրեցի, թվում էր՝ գործն ավարտված է, բայց… Ցավոք սրտի, իմ կատարած ամբողջ աշխատանքը ջնջվեց հին համակարգչից… Սկզբում հերքման փուլ ունեի, մի քանի ամսվա աշխատանքն ուղղակի անհետացավ, բայց հետո ընդունեցի ու իրավիճակը վերցրեցի իմ ձեռքը… Նորից սկսեցի աշխատել, փոխեցի ընկերության անվանումը, փոխում եմ դիզայնը։ Հիմա ինձ շատ ծանր աշխատանք է սպասվում, որը կամաց-կամաց անում եմ։ Ստորև կթողնեմ նախնական փորձնական նախագծերը…

Ես նպատակ ունեմ ոչ թե պարզապես քննություն հանձնել, այլ կյանքի կոչել այս ընկերությունը… Ես շատ բծախնդիր եմ իմ նախագծի յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ… իսկ հաջորդ ամիս վստահ եմ, որ արդյունքը ցույց կտամ ամենաբարձր մակարդակով։

Հաշվետվություն 2023

Տարվա այս կիսամյակն ինձ համար շատ հետաքրքիր էր։ Ըստ էության, դուք ընկերության կամ ապրանքանիշի ստեղծողն եք։ Եվ եթե դուք իսկապես ցանկանում եք․ կարող եք իրականություն դարձնել այս նախագծերը։

Սկզբում մտածում ենք ամեն ինչ, այնուհետև կազմում ենք էսքիզ և պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի վերջնական տեսքը, իսկ հետո համակարգչի օգնությամբ և մեր ջանքերով այդ ամենը իրականություն ենք դարձնում։

Առջևում դեռ շատ ծանր աշխատանք կա, որը կշարունակենք տոներից հետո։ Ես նույնիսկ չեմ կարող հավատալ, որ սա այս ուսումնական տարվա մեր վերջին աշխատանքն է։ Անցյալ տարի փոխեցի իմ բաժինը և վստահ կարող եմ ասել, որ չեմ զղջում իմ ընտրության համար։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ ուսուցիչներին, նրանք իսկապես շատ լավ մասնագետներ են իրենց ոլորտում։ Նրանք ոչ միայն ուսուցիչներ են, այլ նաև ընկերներ, ովքեր պատրասր են օգնել եթե ինչ-որ բան անհասկաալի լինի։

Սա իմ աշխատանքներն են՝

Sky tour

Logo

Moodboard

MyBlog

Կատարել եմ բոլոր տեսական մասերը և հաշվետվությունները։ Բովանդակությունը և բրենդինգը դեռ պատրաստ չեն։

Հաշվետվություն՝ նոյեմբեր ամիս

Նոյեմբեր ամսվա ընթացքում սկսեցի աշխատել լոգոիս և դիպլոմային աշխատանքիս վերջնական տեսքի վրա։ Կասեմ, որ բավականին դժվար և ծավալուն աշխատանք է։ Կարծում եմ, որ դեկտեմբեր ամսվա վերջ պաատրաստ կլինի։

Գիտեմ, որ դեռ բավականին մեծ աշխատանք ունեմ կատարելու լավ արդյունք ստանալու համար։ Նաև ամսվա ընթացքում կատարել եմ ընթացիկ աշխատանքներ։ Տեսական գիտելիքների մասը նաև moodboard։

SKY

LOGO

Հաշվետվություն՝ հոկտեմբեր ամիս

Այս ամիս կատարել եմ ընթացիկ աշխատանքներ։ Մշակել եմ դիպլոմային աշխատանքս, կատարել եմ տեսական մասը։ Ուսումնասիրել ճամփորդությունների արժեքները շուկայում, հյուրանոցների reiting-ը։

Ես ուսումնասիրեցի, թե որ վայրերն են առավել հաճախ այցելում զբոսաշրջիկները։ Ըստ ակնարկների, ո՞ր հյուրանոցներն են հարմար ընտանեկան հանգստի հանար։

Իմացա նաև, որ մի քանի երկրներեւմ կան հատուկ հյուրանոցներ, որոնք նախատեսված են հատուկ ընտանեկան հանգստի համար։ Նման հյուրանոցներն ունեն խաղային քաղաք, որտեղ երեխաները կարող են խաղալ և զարգանալ։

Կարող եմ ասել նաև, որ կան սեզոններ, երբ նույնիսկ ամենաէժան հյուրանոցը շատ թանկ է։ Սա հուլիս և օգոստոս ամիսներն են։

Logo

Հաշվետվություն՝ սեպտեմբեր ամիս

Սեպտեմբեր ամսվա ընթացքում մտածել եմ դիպլոմային աշխատանքիս թեմայի շուրջ։ Ընտրել և մշակել եմ այն։ Ընտրել եմ ՛՛տուրիստական կազմակերպություն՛՛ թեման։

Դեռ շատ փոքր էի, բայց պապայիս շնորհիվ շատ քաղաքներ և երկրներ էի այցելել։ Միգուցե դա էր ճանապարհորդելու իմ մեծ սիրո պատճառը։ Այսպիսով, ինձ հանար շատ թանգ իշողությունը հանդիսացավ դիպլոմային աշխատանքի թեմա։

Ուսումնասիրել եմ ճամփորդական երկրները, վայրերը, որտեղ կարելի է իսկապես անմոռանալի հիշողություններ ձեռք բերել։

Մշակել եմ թեման ներկայացնող պրեզենտացիան։

SKY

Տեսական գիտելիքներ մաս 6

Բրենդավորման կարևորությունը
Բրենդավորումը կազմակերպությանը, ապրանքներին կամ ծառայություններին բրենդի
յուրահատուկ գծերը վիզուալ կերպով արտահայտելու գործընթացն է՝ ստեղծելով և
ձևավորելով ապրանքանիշը: Սա կազմակերպությունների կողմից մշակված
ռազմավարություն է՝ օգնելու մարդկանց արագ բացահայտել և ճանաչել տվյալ
ապրանքանիշը, և հիմք տալ սպառողներին ընտրել իրենց ապրանքները մրցակցային
ապրանքների փոխարեն՝ պարզաբանելով, թե տվյալ ապրանքանիշը ինչ է իրենից
ներկայացնում։
Բրենդավորումը և վիզուալ ինքնությունն ամենուրեք շրջապատում են մեզ: Եթե ուշադիր
նայենք, կգտնեք այն կայքերում, ապրանքների փաթեթավորման մեջ և տարբեր տեսակի
գովազդներում: Նույնիսկ անձնական իրերը, ինչպիսիք են՝ փաստաթղթերը և այցեքարտերը,
ունեն ինքնության որոշակի ձև:
Պարզ ասած, բրենդավորումն այն է, ինչ մտածում են այլ մարդիկ՝ ձեր, ձեր ընկերության, ձեր
արտադրանքի կամ ձեր ծառայության մասին: Վիզուալ ինքնությունն այն է, թե ինչ տեսք ունի
այդ ապրանքանիշը, սկսած ձեր լոգոյից՝ մինչև գունային ընտրությունը և շատ ավելին:
Վիզուալ ինքնությունը նման է ապրանքանիշի նախադիտմանը: Դիզայնի յուրաքանչյուր
հատված դիտողին հուշում է, թե նա ինչ կարող է ակնկալել: Յուրաքանչյուր բրենդի
էսթետիկան միանգամայն տարբերվում է մյուսից: Անկախ ամեն ինչից, ձեր դիզայնի բոլոր
տարրերն աշխատում են միասին՝ ցույց տալու, թե կոնկրետ ինչի մասին է ձեր
ապրանքանիշը: Նպատակն է ներգրավվել և պահպանել հավատարիմ հաճախորդներին և
այլ շահագրգիռ կողմերին՝ տրամադրելով ապրանք, որը մշտապես համապատասխան է
ապրանքանիշի խոստացածին:
Ձեր հանձնարարությունն է ՝ կարդալ, մշակել, լրացնել նյութը, շարունակել գրել՝ բրենդի
դիզայնի, ապրանքանիշի հիմնական տարրերի մասին՝ լոգոն, գունային սխեման,
տիպաբանությունը և դիզայնի այլ բաղադրիչներ, որոնք ապրանքանիշը դարձնում են
ճանաչելի մրցակիցների և սպառողների համար (ընդհանուր ակնարկ)։ Նաև սկսում եք ձեր
մոտ ձևակերպել ձեր բրենդի միզուալի մասին

Ի՞նչ է բրենդինգը եւ ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ:

Որպեսզի ապրանքը, ծառայությունը կամ ընկերությունը աչքի ընկնեն մրցակիցներից, բրենդինգն իրականացվում է: Սրանք գործունեություն են, որոնք ուղղված են բրենդի ստեղծմանը, պահպանմանը, զարգացմանը եւ ճանաչմանը: Բրենդինգն օգնում է ընկերություններին ամրապնդել իրենց դիրքերը շուկայում, գրավել նոր հաճախորդների եւ մեծացնել վաճառքը: Բացի այդ, ուժեղ բրենդը կարող է դառնալ ընկերության լրացուցիչ ակտիվ, որը աճում է արժեքով եւ բերում շահույթ:

Երբ գնորդը ընտրում է այն մեկը, որը տեսել է երկու մոտավորապես նույնատիպ ապրանքների գովազդ, նա ընտրում է ոչ թե հենց խմիչքը, այլ բրենդը, որը նա գիտի: Ամերիկյան մարքեթինգի ասոցիացիան բրենդը համարում է անուն, դիզայն, խորհրդանիշ կամ որեւէ այլ հատկանիշ, որը տարբերում է վաճառողի արտադրանքը մյուսից: Բայց դա միայն ձեւական տարբերությունների մասին չէ, ուստի բրենդավորման էությունը կարելի է համարել ավելի լայն Համատեքստը:

«Բրենդ» եւ «բրենդինգ» հասկացությունները ի հայտ են եկել 19-րդ դարի վերջին, երբ արդյունաբերական առաջընթացի արդյունքում ակտիվորեն զարգանում էր զանգվածային արտադրությունը: Տարբեր ընկերությունների արտադրանքները նման էին, եւ վաճառողները, ովքեր ցանկանում էին ավելի շատ շահույթ ստանալ, ունեին մի առաջադրանք. հետաքրքրել հաճախորդներին իրենց ապրանքներով: Սկզբում ընկերությունները աշխատում էին անվանման, լոգոյի, փաթեթավորման վրա, իսկ հետագայում գովազդ կար, որտեղ կարող էիք խոսել արտադրանքի առավելությունների մասին:

Բրենդինգի նպատակներն են

Բրենդինգի հիմնական նպատակն է ստեղծել ընկերության պատկեր, որը կստեղծի դրական էմոցիաներ, ասոցիացիաներ, որոշակի խմբին պատկանելու զգացում եւ, վերջապես, պոտենցիալ հաճախորդների մեջ գնելու ցանկություն: Նպատակին հասնելու համար մարքեթոլոգները եւ բրենդի մենեջերները լուծում են հետեւյալ առաջադրանքները.

Զարգացնել բրենդի դիրքը «Անհրաժեշտ է մրցակիցներից աչքի ընկնել, խնայել ընկերության ռեսուրսները եւ ապրանքը վաճառել իր թիրախային լսարանին: Օրինակ, Selo Zelenoe ապրանքանիշն առաջարկում է կաթնամթերք քաղաքի բնակիչների համար, ովքեր ընտրում են բարձրորակ եւ բնական սնունդ:

Ստեղծել յուրահատուկ բրենդային պատկեր, որը սպառողները հեշտությամբ հիշում եւ ճանաչում են: Օրինակ՝ քոթեջային պանիրը եւ յոգուրտը «Մամա Լաման» միակ յոգուրտն են, որի փաթեթի վրա կա cute llama: Այն մեծ ցանկությամբ ընտրվում է մայրիկների կողմից եւ հաճույքով ուտում են նախադպրոցականները եւ ավելի փոքր դպրոցականները:

Հաճախորդներին ցույց տալ ապրանքների արժեքը եւ դրանց օգտագործման առավելությունները: Նոր Moskvich ավտոմեքենայի կոմերցիոն ոլորտում շեշտը դրվում է այն բանի վրա, որ այս մեքենան ամեն օր օգնում է հարյուր հազարավոր մարդկանց:

Մշակեք առաջխաղացման ռազմավարություն։ Առանց գովազդի հնարավոր չի լինի ձեւավորել բրենդի պատկերը եւ դրա առավելությունները փոխանցել թիրախային լսարանին: Օրինակ, Apple եւ Adidas բրենդային ապրանքանիշերը հայտնի են նրանով, որ դրանք պատշաճ կերպով գովազդվում են:

Կառուցեք փոխազդեցություն բրենդի եւ սպառողների միջեւ: Սա օգնում է կառուցել հավատարմություն ընկերության եւ արտադրանքի նկատմամբ: Օրինակ, բրենդները, որոնք վարում են սոցիալական մեդիան եւ հաղորդակցվում են օգտատերերի հետ մեկնաբանություններում, ավելի վստահելի են, քան նրանք, ովքեր լռում են նույնիսկ բացասական ուղերձներում:

Տեսական գիտելիքներ մաս 4

Այսպիսով, գրաֆիկական դիզայնի հստակ մեկ նշանակություն կամ դեր չկա: Գրաֆիկական դիզայնը բաղկացած է բազմաթիվ ոլորտներից և մասնագիտացումներից՝ տիպաբանությունից և վեբ դիզայնից մինչև անիմացիա և շարժման գրաֆիկա: Գրաֆիկական դիզայնով կարող են զբաղվել գրեթե ցանկացած հետաքրքրություն ունեցող անհատները: Եթե 30 տարի առաջ ինչ-որ մեկին խնդրեինք սահմանել, թե ինչ է գրաֆիկական դիզայնը, նրա պատասխանը հավանաբար կկենտրոնանար տիպաբանության հետ կապված օրինակների վրա, ինչպիսիք են ամսագրերը, ֆիլմերի պաստառները և գովազդները: Այժմ մենք ապրում ենք թվային դարաշրջանում, որը ծնել է գրաֆիկական դիզայնի մի քանի նոր տեսակներ: Ժամանակակից գրաֆիկական դիզայնի ամենանշանավոր օրինակներից մի քանիսը բխում են տեխնոլոգիայի առաջընթացից: Ահա այս տեսակներից մի քանիսը. Վեբ Դիզայն. Վեբ դիզայնը վեբ կայքի նախագծման ընթացքի պլանավորման, հայեցակարգավորման և իրականացման գործընթացն է այնպես, որ լինի ֆունկցիոնալ և համապատասխան գործածողներին: Այցելուների հարմար օգտագործումը առանցքային է վեբ դիզայնի գործընթացում: Վեբ դիզայնը հիմնականում ներառում է վեբ կայքի յուրաքանչյուր հատկանիշի վրա աշխատելը, որպեսզի կայքը լինի պարզ և արդյունավետ, թույլ տա օգտվողներին արագ գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը և տեսողականորեն հաճելի տեսք ունենա: Այս բոլոր գործոնները համակցված, որոշում են, թե որքան ճշտգրիտ է նախագծված կայքը: Վեբ դիզայներները ստեղծում են կայքի դիզայնը և դասավորությունը, ելնելով իրենց տեխնիկական փորձից և գիտելիքներից՝ հաշվի առնելով հաճախորդի պահանջները: Նրանք խորը պատկերացում ունեն UI-ի (օգտագործողի ինտերֆեյսի) և UX-ի (օգտագործողի փորձի) մասին և հմուտ են տեսողական տարրեր ստեղծելու գործում: Կատարված UX դիզայնի ճշտգրտությունը և պրոֆեսիոնալ լինելը որոշվում է կայքի արտաքին տեսքից և հարմարավետությունից ելնելով։ Վեբ դիզայներները նաև կենտրոնանում են կայքի վիզուալ կողմի վրա և հետևում են դիզայնի տարբեր սկզբունքների, ինչպիսիք են համաչափությունը, գունային համակարգերը, համաչափությունը և այլն՝ այցելուներին ներգրավելու համար: Բացի այդ, նրանք աշխատում են տառատեսակների, պատկերների և տեսանյութերի տեղադրման և դրանց դասավորության վրա՝ օգտագործելով կոդավորման լեզուները: Վեբ դիզայներներին անհրաժեշտ է որոշակի գործիքների հասանելիություն, որպեսզի կարողանան ստեղծել տարրեր, որոնք կարող են տեղադրվել կայքում: Վեբ դիզայնի ամենահայտնի գործիքներից են WordPress-ը (տրամադրում է կայքեր ստեղծելու անվճար թեմաներ), Wix-ը (կայք ստեղծելու ամենապարզ գործիքը՝ առանց կոդավորման օգտագործման), Squarespace-ը․ Shopify-ը (թույլ է տալիս ստեղծել թվային խանութներ) և այլն։ UI և UX Դիզայն․ UX դիզայնը կենտրոնացած է կայքի կամ հավելվածի հեշտությունն ու հարմարավետությունն ապահովելու վրա: UX դիզայնը թարգմանաբար նշանակում է օգտագործողի փորձառություն/փորձ։ Իրականում այն օգտագործողի համար տվյալ ռեսուրսի այցելության առավելագույն հարմարություններն ու վիզուալ լուծումները համակցող մոտեցումերն են։ Այն բաղկացած է այնպիսի կոմպոնենտներից, ինչպիսիք են ինֆորմացիոն ճարտարապետությունը, ինտերակտիվ դիզայնը, մոդելավորումը, գրաֆիկական դիզայնը և իհարկե կոնտենտը։ UX-դիզայնը հանդիսանում է վեբ ռեսուրսի զարգացման հիմնարար և սկզբնական փուլերից մեկը։ Նախկինում վեբ կայքերի ստեղծումը ամբողջովին հիմնված էր պատվիրատուի ցանկությունների վրա։ Այսօր իրավիճակն ամբողջովին փոխվել է, վերջապես ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է օգտագործողի հարմարավետության, պահանջների և սպասելիքների վրա։ UX դիզայներն այն մասնագետն է, ով հանդիսանում է կայքի վիզուալ ու հարմարավետության, ընդունված նորմերի ու չափանիշների ճարտարապետը, նախագծողը։ Նա աշխատանքային գործունեության ընթացքում լուծում է հետևյալ հարցերը․  ռեսուրսի, նպատակների որոշում և սահմանում (կայքի կարևորության գիտակցումը, դրա թիրախային լսարանն ու այն խնդիրները, որոնք պետք է իրականացվեն),  թիրախավորված օգտվողների համար հնարավորինս հարմար նավիգացիայի մշակում,  այցելուների կայքում վարքի հիման վրա ցուցանիշների դիտարկում, ռեսուրսի ճարտարապետության բոլոր կոմպոնենտների բարելավման շնորհիվ այցելուների լավագույն փորձին հասնելուն ուղղված գործողություններ,  ստացված արդյունքի վերլուծություն, սահմանված նպատակների համապատասխանության գնահատում։

Հանձնարարություն․ Այս նյութին որպես շարունակություն պետք է որոնեք և գտնեք
ինֆորացիա Ui/Ux դիզայնի և շարժական գրաֆիկայի (անիմացիա) մասին։

———————————————————————————————————————————-

Ինչ է UX/UI, պարզ տեքստում

(այս բաժնում կլինեն չնչին արտահայտություններ)

UX-ը ներկայացնում է User Experience-ի համար: Այսինքն, դա այն է, թե ինչպիսի փորձառություն/տպավորություն է ստանում օգտագործողը ձեր ինտերֆեյսի հետ աշխատելուց: Արդյո՞ք նա կարողանում է հասնել նպատակին եւ որքան հեշտ կամ դժվար է դա անել։

Իսկ UI-ն կանգնած է User Interface – ի համար. ինչ տեսք ունի ինտերֆեյսը եւ ինչ ֆիզիկական հատկանիշներ է այն ձեռք բերում: Այն որոշում է, թե ինչ գույն կունենա ձեր «ապրանքանիշը», արդյոք հարմար կլինի արդյոք, որ մարդը մատով հարվածի կոճակներին, թե արդյոք տեքստը մատչելի կլինի եւ այլն…

UX/UI դիզայնը ցանկացած օգտագործողի ինտերֆեյսի դիզայնն է, որում օգտագործման հնարավորությունը նույնքան կարեւոր է, որքան տեսքը:

———-

Ի՞նչ է անիմացիան: Անիմացիան անհատական պատկերների – շրջանակների շարժման պատրանքի ստեղծման գործընթացն է: Շրջանակի արագությունը տարբերվում է կախված նրանից, թե ինչ է ուզում անել անիմատորը։ Ձեռքով նկարված անիմացիայի համար սա սովորաբար 12 կադրից է մեկ վայրկյանում, իսկ համակարգչային անիմացիայի համար – մինչեւ 30 կադր: Գրաֆիկական անիմացիան եւ անիմացիան գրեթե հոմանիշ են: Բայց անիմացիան ավելի շատ ժամանակատար գործընթաց է։ Դրա մեջ ներգրավված են ավելի շատ մասնագետներ, թեեւ ընդհանուր առմամբ մեթոդաբանությունը չի տարբերվում։

Տեսական գիտելիքներ մաս 3

Գրաֆիկական դիզայնն ավելի լավ հասկանալու համար կարևոր է իմանալ այն տարրերի և
սկզբունքների մասին, որոնցից էլ հենց կազմավորվում է դիզայնը: Այդ տարրերն
օգտագործվում են միմյանց հետ համատեղ կամ հակադրվում են տեսողականորեն
տպավորիչ և ազդեցիկ ձևավորումներ ստեղծելու համար:
Գրաֆիկական դիզայնի տարրերն են. Գույն, ձև, գիծ, երկրաչափական մարմին, չափ,
տարածություն, նյութակազմվածք
Գրաֆիկական դիզայներները հետևում են դիզայնի որոշակի սկզբունքներին, որոնք, ըստ
էության, ուղեցույցների մի շարք են, որոնց միջոցով հնարավոր է ստանալ համահունչ
կոմպոզիցիա: Այս սկզբունքներն օգնում են հավասարակշռություն և կայունություն
պահպանել յուրաքանչյուր աշխատանքի մեջ:
Դիզայնի սկզբունքներն են.
Հավասարակշռություն, կոնտրաստ, շեշտադրում, շարժում, շափագրում, ռիթմ։
Բոլորս հավանաբար լսել ենք հին ասացվածքն այն մասին, որ «կանոնները նախատեսված են
խախտելու համար», ինչը, անշուշտ, կարող է ճշմարիտ լինել այս դեպքում: Բայց լավ
գրաֆիկական դիզայները նախ պետք է հասկանա այս սկզբունքները, նախքան դրանք
խախտելու գիտակցված որոշում կայացնելը:
Գրաֆիկական դիզայնի տարրերը
Դիզայնի տարրերն ազդում են ստեղծագործության ընկալման, ստեղծման և օգտագործման
վրա և առկա են դիզայնում՝ անկախ հմտությունից, ճաշակից կամ ոճից։
Գծեր․ Բոլոր գեղարվեստական արտահայտչամիջոցների մեկնարկային կետը՝ գիծը, դիզայնի
ամենակարևոր տարրերից մեկն է: Գիծը կարող է լինել ուղղահայաց, թեք, հորիզոնական և
նույնիսկ կոր։ Այն կարող է ունենալ ցանկացած լայնություն, չափ, ձև, դիրք, ուղղություն կամ
խտություն:
Կետերը ստեղծում են գծեր, իսկ գծերը՝ մարմիններ: Գծերը կարող են ունենալ նաև այլ
բնորոշիչ տարրեր, ինչպիսիք են գույնը, նյութակազմվածքը և շարժումը: Չնայած արտաքին
տեսքին, գծերը կարող են կառավարել դիտողի մտքերն ու զգացմունքները և դիտողի հայացքն
ուղղորդել տարածության միջով:
Թվային դիզայնում գիծը սովորաբար օգտագործվում է տեսողականորեն տարածքները
միավորելու կամ բաժանելու համար: Օրինակ, նավիգացիոն տողը կարող է
բովանդակությունից բաժանվել գծով։
Գույն. Գույնը, թերեւս, դիզայնի ամենաազդեցիկ և ամենակարևոր տարրն է: Գույնն ունի
դիտողի վրա անմիջապես ազդեցություն թողնելու հնարավորություն, լինի դա բացասական
կամ դրական։ Ինչպես մյուս տարրերը, այն ունի մի քանի տարբեր հատկություններ՝ երանգ,
հագեցվածություն և խտություն: Ի տարբերություն այլ տարրերի, այն միշտ չէ, որ պետք է
օգտագործվի: Գույնը կարող է օգտագործվել պասիվ կամ ավելի պիգմենտավորված
երանգներով, բայց ավելի ճշտգրիտ է օգտագործել և՛ հագեցած, և՛ պասիվ գույներ:
Կարևոր է նշել, որ չնայած գույնը հիմնական ունի գլոբալ ընկալում, տարբեր մշակույթներում
գույները տարբեր ենթատեքստ ունեն: Օրինակ, որոշ մշակույթներում սպիտակն
ասոցացվում է մաքրության հետ, մյուսները դա կապում են մահվան հետ։
Երկրաչափական մարմիններ. Երկրաչափական մարմիններն ինքնին գծերի համադրություն
են: Երկրաչափական մարմիններ են շրջանները, քառակուսիները, ուղղանկյունները,
եռանկյունները կամ այլ բազմանկյուն պրիզմաներ: Դիզայնի ցանկացած գործ ներառում է
առնվազն մեկ երկրաչափական մարմին: Ինչպես գույնը, այդ մարմինները նույնպես ունեն
տարբեր ասոցիացիաներ: Շրջանը կարող է օգտագործվել միասնություն ցույց տալու համար,
մինչդեռ քառակուսին ավելի համապատասխան է հստակություն ու կառուցվածք ցույց տալու
համար: Երկրաչափական պատկերի գույնը, ոճը, ֆոնը և նյութակազմվածքը(texture)
միանգամայն ազդում են դիտողի ընկալման վրա:
Տարածություն. Ցանկացած երկրաչափական մարմին կամ պատկեր, իր տեղն ունի
տարածության մեջ։ Հանդիսանալով դիզայնի էլեմենտ, տարածությունն իր մեջ ներառում է
պատկերին շրջապատող հատվածը՝ վերևից, ներքևից, աջից կամ ձախից։
Տարածության մեջ գտնվող առարկաները կարող են լինել ինչպես երկչափ, այնպես էլ
եռաչափ հարթություններում: Երկչափ միջավայրում տարածությունը հարթ մակերեսի վրա
երրորդ հարթության պատրանք ստեղծելն է: Ստվերները, ստվերավորումը, պատկերի
չափերը կարող են օգնել որոշել օբյեկտի տեղը տարածության մեջ: Օրինակ, կոճակը կարող է
ունենալ ստվեր, որը ստիպում է մտածել, թե այն համեմատաբար ավելի մոտ է գտնվում
օգտատիրոջը:
Տարածությունը, ինչպես գույնը, տարր է, որը պարտադիր չէ ամենուր միտումնավոր
կիրառել: Բայց կիրառելիս, այն կարող է օգնել շեշտադրելու որևէ օբյեկտ:
Նյութակազմվածք. Նյութակազմվածքը ցույց է տալիս, թե մարմինն ինչից է կառուցված կամ
կազմված։ Դրանք ավելի հաճախ են օգտագործվում՝ փոխարինելով հասարակ գունավոր
ֆոնին: Նման նյութերի օրինակներ են թուղթը, քարը, աղյուսը և տարատեսակ գործվածքներ:
Դրանք կարող են լինել քիչ արտահայտված կամ ակնհայտ և օգտագործվել քիչ կամ շատ
քանակությամբ: Այս տարրն օգնում է պատկերին եռաչափ տեսք հաղորդել:
Շարժում. Դասական կամ ավելի ստատիկ ձևավորման մեթոդներում շարժումը կարող է
ենթադրվել, բայց առարկաները չեն կարող շարժվել: Շարժումը կարող է կիրառվել գծերի,
պատկերների և նյութի վրա և կարող է նույնիսկ շարժել առարկաները տարածության մեջ:
Սա հատկապես օգտակար է, քանի որ այն թույլ է տալիս երկրաչափական մարմիններին
առանձնանալ:
Շարժումը տարածված է դարձել հավելվածներում և ինտերֆեյսներում, քանի որ այն թույլ է
տալիս դիզայներներին ստեղծել ժամանակացույց կամ իրադարձությունների
հաջորդականություն՝ անցումները կամ բեռնման էկրանները թաքցնելու համար: Եթե
օգտատերը սեղմում է կոճակը, կոճակը կարող է շարժվել մի կողմ, իսկ մյուս կողմից կարող է
սահել հաջորդ էջը : Սա դիզայներին թույլ է տալիս օգտատիրոջը գրավել անիմացիաների
միջոցով:
Ձեր հանձնարարությունն է՝ հավաքել ինֆո տիպաբանության և հավասարակշռության
մասին, գրել իրենց դերի ու նշանակության մասին;
Տիպաբանություն. Տեքստի հետ աշխատելիս, գրաֆիկական դիզայները պետք է գտնի
տեքստի արտաքին տեսքի և իմաստի ճիշտ փոխհարաբերությունը: Տիպաբանությունը
տեքստը ընթեռնելի և գրավիչ դասավորելու արվեստ է: Շարունակել նյութը․․․
Հավասարակշռություն. Գրաֆիկական դիզայներները պետք է հաշվի առնեն, թե ինչպես են
բաշխված դիզայնի տարրերը: Յուրաքանչյուր տարր տարածության մեջ ունի իր կշիռը: Շարունակել նյութը․․․ անդրադառնալ սիմետրիկ դիզայնին

———————————————————————————————————————————-

Տիպաբանություն, գիտակարգ, որն ընդհանրացված է իդեալական մոդելի կամ տիպի օգնությամբ։ Ուսումնասիրում է օբյեկտների համակարգերի մասնատումը և խմբավորումը։ Տիպաբանությունը համեմատական ուսումնասիրության է ենթարկում համաժամանակյա և տարաժամանակյա օբյեկտների էական հատկանիշները, կապերը, գործառությունները, հարաբերությունները։ Տիպաբանությունը հենվում է ուսումնասիրվող առարկաների նմանության և տարբերության բացահայտման, այդ առարկաների նույնացման հուսալի միջոցների որոնման վրա, իսկ տիպաբանության տեսականորեն զարգացած ձևը ձգտում է պատկերել ուսումնասիրվող համակարգի կառուցվածքը, վեր հանել դրա օրինաչափությունները, որոնք հնարավորություն են ընձեռում կանխագուշակել դեռևս անհայտ առարկաների գոյությունը։ Տիպաբանության ընդհանուր սկզբունքներն էապես կախված են լրիվ մեկնաբանումից։

Տեսական դաս մաս 2

19-20րդ դարեր
19-րդ դարի վերջին, Արևմուտքում, գրաֆիկական դիզայնն առանձնացավ որպես
մասնագիտություն, մասամբ նոր տեխնոլոգիաների և արդյունաբերական հեղափոխության
արդյունքում առաջացած առևտրային հնարավորությունների պատճառով: 19-րդ դարի
վերջին և 20-րդ դարի սկզբին գովազդային գործակալությունները, գրքերի հրատարակիչները
և ամսագրերն այնպիսի ղեկավարների էին փնտրում, ովքեր վիզուալ տարրերը և
փոխանցվող հաղորդագրությունները կմիավորեին՝ ստեղծելով ներդաշնակ
բովանդակություն: 1922 թվականին տպագիր Ուիլյամ Ա. Դվիգինսը ստեղծեց գրաֆիկական
դիզայն տերմինը՝ զարգացող ոլորտը բացահայտելու համար: Լեոն Ֆրենդի 1936 թվականին
հրատարակված գիրքը՝ «Գրաֆիկական դիզայնը», համարվում է ոլորտի համապարփակ
նկարագրության ամենավաղ ձևը։ Այսօր կան միլիոնավոր հրատարակություններ, որոնք
կենտրոնացած են դրա պատմության վրա։
Ամբողջ 20-րդ դարի ընթացքում դիզայներներին հասանելի տեխնոլոգիաները շարունակում
էին արագ զարգանալ: Մասնագիտությունը հսկայականորեն ընդլայնվեց, և գրաֆիկական
դիզայներները, ի թիվս այլ բաների, ստեղծեցին ամսագրերի էջեր, գրքերի շապիկներ,
պաստառներ, սկավառակների շապիկներ, փոստային նամականիշեր, իրերի
փաթեթավորում, ապրանքանիշեր, նշաններ, գովազդային պաստառներ և վեբ կայքեր։ 21-րդ
դարի սկզբին գրաֆիկական դիզայնը դարձավ համաշխարհային մասնագիտություն, քանի որ
առաջադեմ տեխնոլոգիաներն ու արդյունաբերությունը տարածվեցին ամբողջ աշխարհում:


Հանձնարարություն․ Այս նյութին որպես շարունակություն պետք է որոնեք և գտնեք
ինֆորացիա թղթի և տպագրության դարաշրջանի մասին։


———————————————————————————————————————————-

Թուղթը գյուտելուց առաջ մարդը գրելիս տարբեր կերպ էր արտահայտվում: Հնդկաստանում օգտագործվում էին արմավենու տերևներ: Էսկիմոսներն օգտագործում էին կետի ոսկորներ և կնքում էին ատամները: Չինաստանում գրված էր կճեպի և կրիայի կճեպի վրա: Թղթին ամենահայտնի և ամենամոտ հումքը պապիրուսն ու մագաղաթն էին:

Առաջինը ՝ պապիրուսը, հորինել են եգիպտացիները, և չնայած իր փխրունությանը, մեզ են հասել հազարավոր պապիրուսային փաստաթղթեր: Մագաղաթը շատ ավելի դիմացկուն էր, քանի որ այն կենդանիների մաշկ էր, սովորաբար ոչխար, հորթ կամ այծ, և շատ մեծ ծախսեր ուներ: Մայաներն ու ացտեկները մաթեմատիկայի, աստղագիտության և բժշկության վերաբերյալ իրենց գրքերը պահում էին ծառի կեղևի մեջ, որը կոչվում էր «տոնալամաթլ»

Թուղթ բառը գալիս է լատիներեն «պապիրուսից»: «Cepareas» (Cyperua papyrus) ընտանիքի բանջարեղենին տրված անուն: Դրա ցողունների ոսկրն օգտագործվել է որպես եգիպտացիների կողմից Քրիստոսից 2400 տարի առաջ գրելու հենարան: Այնուամենայնիվ, չինացիներն առաջինը պատրաստեցին թուղթ, ինչպես ներկայիսը, սկսեցին թղթի արտադրություն բամբուկե մանրաթելերից և մետաքսից:

Հայկական տպագրությունը զարգացման 3 շրջան է ունեցել.

  1. 15121800 թվականները՝ հնատիպ գրքի շրջան,
  2. 18011920 թվականները՝ նոր շրջան,
  3. 1920 թվականից հետո՝ խորհրդային և սփյուռքահայ տպագրության շրջան։

Հայերեն առաջին տպագիր տեքստը 1475 թվականին Մայնցում լույս տեսած Յոհան Շիլդբերգերի: «Ուղեգրություններ» գրքում (մի քանի գլուխ նվիրված է Հայաստանին) զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է։ 1486 թվականին նույն քաղաքում Բրայդենբախի հրատարակած գրքերից մեկում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը, որը մեսրոպյան տառերի առաջին տպագիր օրինակն է:

1771 թվականին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնադրեց տպարան, որը 1772 թվականին լույս ընծայեց կաթողիկոսի «Զբօսարան հոգևոր» գիրքը, դա Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Դրանով հայկական տպագրությունը իր սկզբնավորումից 260 տարի անց հաստատվեց հայրենիքում։ Տպարանում տառերի ու պատկերների պատրաստման գործում մեծ աշխատանք է կատարել Հարություն էջմիածնեցին։

Մինչև դարավերջ տպարանը լույս ընծայեց տասնյակից ավելի գրքեր։ 1772 թվականին հայկական տպագրությունը հաստատվեց նաև Հնդկաստանում՝ Մադրաս քաղաքում, ուր 1794-1796 թվականներին Հարություն Շմավոնյանը հրատարակեց առաջին հայերեն պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը։