• Ներկայացնել մանրամասն մեյոզի ողջ ընթացքը
Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։
• Համեմատել միտոզը և մեյոզը
Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։
• Ինչպե՞ս է տեղի ունենում բույսերի կրկնակի բեղնավորում
Կրկնակի բեղմնավորումը բացահայտել է ռուս գիտնական Նավաշինը, բույսերի 2 տեսակի
շուշանի արքայապսակի վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը ութ կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում չորսական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ։ Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը: Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:
• Գրել վիրուսներ թեման
Վիրուսները մարդու կենդանիների և բույսերի վաարկիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներն են։ Վիրուսները 1892թ. հայտնաբերել է ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին։ Ծխախոտի վիրուսը հայտնաբերել է Մ. Բեյերինկը 1898թ. և այդ ժամանակվանից էլ ի վեր հայտնաբերվել և նկարագրվել է վիրուսնների 5000 տեսակ։ Վիրուսնճերի մասին գիտություն վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության ենթաճյուղերից է։ Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում:
Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները, որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ:
• Համեմատել Covid-19 վիրուսը օմիկրոն վիրուսի հետ
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները նշում են, որ COVID-19-ի ախտանշաններից են.
- Ջերմություն կամ դող
- Հազ
- Շնչարգելություն կամ դժվարացած շնչառություն
- Հոգնածություն
- Մկանների կամ մարմնի ցավեր
- Գլխացավ
- Համի կամ հոտի զգացողության կորուստ
- Կոկորդի ցավ
- Խցանվածություն կամ քթից արտադրություն
- Սրտխառնոց կամ փսխում
- Լուծ
Մարդկանց միջև վիրուսը սովորաբար տարածվում է հազալու և փռշտալու, վարակված անձի հետ անմիջական շփման միջոցով: Ավելի հազվադեպ COVID-19-ը կարող է տարածվել վարակված մակերեսին դիպչելով, այնուհետև բերանի, քթի կամ աչքերի միջոցով, սակայն դա չի համարվում հիվանդության տարածման հիմնական եղանակը:
Մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսի նոր շտամի «Օմիկրոն»ի ախտանիշները նման են շնչառական վարակների ախտանիշներին։
Մեյոզ
Վիրուսներ